Բայդենն ու Շոլցը ծրագիր են մշակել՝ համոզելու Զելենսկուն բանակցել Ռուսաստանի հետ
Միացյալ Նահանգները և Գերմանիան մշակել են ռազմավարություն՝ առանց Կիևի վրա ուղղակի դիվանագիտական ճնշում գործադրելու համոզել Ուկրաինային խաղաղության բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Այդ մասին Bild-ին հայտնել են գերմանական կառավարական շրջանակների աղբյուրները։
Ենթադրվում է, որ դաշնակիցները ցանկանում են Ուկրաինային դնել «ռազմավարական առումով շահավետ բանակցային դիրքում», որտեղից Կիևը պետք է Մոսկվայի հետ բանակցի իր «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» շուրջ։
Աղբյուրների համաձայն՝ Կիևին կտրամադրվի այն զենքը և այն քանակությամբ, որով Ուկրաինայի զինված ուժերը կկարողանա պահել ներկայիս ճակատը, բայց հնարավորություն չի ունենա վերադարձնել Ռուսաստանի գրաված տարածքները:
Ուկրաինական UNIAN լրատվամիջոցը գրում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Արևմուտքը բազմաթիվ ազդակներ է ուղարկել, որոնց մեկնաբանությունից պարզ է դառնում, որ Ուկրաինային շատ մեղմ մղում են Ռուսաստանի հետ բանակցությունների:
Վերջերս ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսն Ուկրաինային առաջարկել է պատերազմից դուրս գալ «կորեական սցենարով», որը նա անվանել է «հող հանուն խաղաղության»: Նրա կարծիքով՝ որքան արագ Ուկրաինան խաղաղություն ձեռք բերի, այնքան արագ կսկսվի երկրի վերականգնումը, և տնտեսական առումով ուկրաինացիները կգերազանցեն ռուսներին։
Կարծիքներ