ՌԴ փոխվարչապետի գլխավորած 60 հոգանոց ռուսական պատվիրակությունը կմեկնի Անկարա

ՌԴ փոխվարչապետի գլխավորած 60 հոգանոց ռուսական պատվիրակությունը կմեկնի Անկարա

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կմեկնի Թուրքիա։ Նրա հետ միասին Անկարա կմեկնի 60 հոգանոց ռուսական պատվիրակություն, որի մեջ ներգրավված կլինեն «‎Գազպրոմի», «‎Ռոսնեֆտի», «‎Ռոսատոմի» ներկայացուցիչներ։

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հանդիպման օրակարգում լինելու է Թուրքիայի՝ գազային հաբ դառնալու հարցը, ինչպես նաև հացահատիկային գործարքը։

Թուրքական իշխանամետ «‎Sabah» լրատվամիջոցի սյունակագիր Դիլեք Գյույգյորը հայտնել է, որ քննարկվելու է նաև Թուրքիայի՝ Սինոփում կառուցվելիք նոր ատոմակայանի հարցը։ Ներկայումս ռուսական կողմը Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցում է «‎Աքքույու» ատոմակայանը։

Հիշեցնենք, որ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի էր ունեցել Անկարայում 2022 թվականի մայիսին։ Կողմերը քննարկել էին արդյունաբերական ապրանքների մատակարարումների ավելացման հարցը, ազգային արժույթներով վճարումների ավելացումն և փոխադարձ առևտրի խոչընդոտների նվազեցումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում