Դանիել Դանիելյանը ծանոթացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերակառուցման աշխատանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքներին:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում են թատրոնի տանիքի վերակառուցման, փորձասենյակների և հանգստի սենյակների վերանորոգման աշխատանքներ:
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ արդեն իսկ վերակառուցվել է տանիքի 3000 քառ. մ տարածք, իսկ փորձասենյակների և հանգստի սենյակների վերանորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկայում:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացվել են թատրոնի խաղացանկային ներկայացումները, նախատեսվող առաջիկա ծրագրերը: Քննարկվել են առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները:
Կարծիքներ