Սպիտակ-Երևան ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Սպիտակ-Երևան ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ֊ից հայտնում են, որ պարզվել է, որ Մ3 միջպետական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել  են երկու «Opel Astra» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ ՃՏՊ-ի հետևանքով «Opel Astra» (Վ․ Դ․, ծնված 1986 թ․) մակնիշի ավտոմեքենաներից մեկը և «ՎԱԶ-2106» (Հ․ Պ․, ծնված 1975 թ․) մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել են։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները (Ա․ Բ․, ծնված 1970 թ․, Թ․ Գ․, ծնված 1957 թ․, Վ․ Ս․, ծնված 2017 թ․, Հ․ Դ․, ծնված 2016 թ․, Ն․ Դ․, ծնված 1991 թ․ և Կ․ Դ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացրել Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև Ա․ Բ․-ն և Թ․ Գ․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում