Շոլցն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հաղորդագրության համաձայն՝ Շոլցը հայտնել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։
Ընդգծվել է Մյունխենի անվտանգության համաժողովի հարթակում Շոլց-Փաշինյան-Ալիև համատեղ հանդիպման կարևորությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման աշխատանքները:
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևը նշել է, որ սահմանազատումը բանակցային գործընթացի անբաժանելի մասն է, այդ ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, և աշխատանքները շարունակվելու են, սակայն, Ալիևի խոսքով, դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի, քանի որ այն, իբր, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում:
Հիշեցնենք՝ Բլենհայմյան պալատում ավելի վաղ տեղի էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Կարծիքներ