Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր հաջող ելույթներն արգենտինական «Օբրաս Բասկետում»
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր հաջող ելույթներն արգենտինական «Օբրաս Բասկետում», հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Արգենտինայի առաջնության շրջանակում կայացած «Յունիոնի» հետ խաղում Մկրտչյանը վաստակել է 28 միավոր, 2 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Հանդիպումն ավարտվել է 97-90՝ հօգուտ «Օբրասի»:
Կարծիքներ