Կոնսերվատորիայի այգին վերջապես անցել է Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո. Ավինյան

Կոնսերվատորիայի այգին վերջապես անցել է Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո. Ավինյան

Բոլոր դատական ատյաններն անցնելով՝ Կոնսերվատորիայի այգին վերջապես վերադարձվել է Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Պարոն Բեգոյան, պարոն Պետոյան, նախևառաջ եկեք սկսենք մաքրման աշխատանքները, բոլոր հնարավոր առաջին քայլերը պետք է արվեն: Նաև սկսենք դիտարկել բոլոր այն առաջարկությունները, որոնք ունեցել ենք այգու վերակառուցման, կանաչապատման համար: Երևի մի քննարկում էլ ունենանք այս շաբաթ ու շարժվենք առաջ:

Կարծում եմ՝ կարևոր հատված է, մեր ամենակարևոր այգիներից մեկն է և գտնվում էր շատ վատ վիճակում: Շատ ուրախ եմ, որ իրավական բոլոր հարցերը լուծվել են, և բոլորին, ովքեր էս գործընթացի մասնակցի են եղել, ուզում եմ շնորհակալություն հայտնել»,- ասաց Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում