Միտինգին ներկա հոգևորականները կարո՞ղ են հանգիստ լինել, որ Կտրիճը նրանց ռեպրեսիաների չի ենթարկի. Ալեքսանյան

Միտինգին ներկա հոգևորականները կարո՞ղ են հանգիստ լինել, որ Կտրիճը նրանց ռեպրեսիաների չի ենթարկի. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման վերջին հանրահավաքին ու դրանց առնչվող ձայնագրություններին:

«Տաշիր Սամոյի աջակիցների միտինգի հետ կապված մի քանի հարց ունեմ միայն.

Տիկին Ֆլորայենց վերջը մարդը ինչքա՞ն փող տվեցին։ Կարծես թե նախապես հաստատված գումարը անձի հաշվով 40 հազար էր, բայց ձայնագրություններից հասկացվում է, որ միջին օղակի «տասովշիկները» ամեն մեկը 40-ի վրայից մի փոքր տանում է, տակն ինչքա՞ն է մնում։

Միտինգին ներկա հոգևորականները գոնե կարո՞ղ են հանգիստ լինել, որ Կտրիճը նրանց ռեպրեսիաների չի ենթարկի՝ ընտանիքներին չբերելու համար։

Տեսա, որ շարժման պարագլուխներից մեկը պնդում է, որ այստեղ 30 հազար մարդ կա։ Էդ խելքո՞վ են քաղաքական հայտ ներկայացնում։

Եվ վերջապես, գոնե հիմա հասկացա՞ն, թե իրականում փոքրիկ խմբակը որն է, թե՞ վիզուալիզացնելու համար մի երկու միտինգ էլ կանեն»,- գրել է Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում