Ֆրանսիան նորմանդական ձեւաչափի շրջանակում քննարկումների արագ վերսկսման հույս ունի
Փարիզը հույս ունի, որ նորմանդական ձեւաչափի (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա) շրջանակում քննարկումներն առաջիկա շաբաթներին կարող են վերսկսվել: Ապրիլի 2-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը:
«Ես չեմ կարծում, թե (Դոնբասում – ծանոթ. խմբ.) իրադրության Էսկալացիա կլինի, բայց մենք զգոն ենք մնում»,- ասել Է նա BFM հեռուստաալիքի եթերում: «Մենք հուսով ենք, որ նորմանդական ձեւաչափի շրջանակում քննարկումները կարող են վերսկվել առաջիկա շաբաթներին»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ