Արտակարգ դեպք` Գյումրիում․ հայտնի խանութից 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.com
Գյումրիի ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Ախուրյան շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մարմնի տարբեր հատվածներում ստացած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Ավալյանը, Ախուրյան գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհեր Իգիթյանն ու 23-ամյա Գևորգ Դարբինյանը:
Ոստիկանները նաև պարզել են, որ նշված անձանց և մի քաղաքացու միջև Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 104 հասցեի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով վերջիններս սուր կտրող-ծակող գործիքի հարվածներից վնասվածքներ են ստացել:
Կարծիքներ