Եվս 14 000 քաղաքացի կարող է պատվաստվել «Քովիդ-19»-ի դեմ

Եվս 14 000 քաղաքացի կարող է պատվաստվել «Քովիդ-19»-ի դեմ

Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 000 անձի համար (առաջին բաղադրիչը): Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 
 

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։
 

Հիշեցնենք, որ մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ ապրիլի 8-ին ներկրվել է «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։
 

«Քովիդ-19»-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար` շաբաթվա բոլոր օրերին։
 

ՀՀ-ում ինչպես բոլոր, այնպես էլ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումներն իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում