Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազի միջոցով ցրել է երիտասարդների անօրինական երեկույթը
Փարիզի ոստիկանությունը հունիսի 11-ի գիշերը քաղաքի կենտրոնում ցրել է անօրինական երեկույթը, որին մասնակցում էր մի քանի հարյուր երիտասարդ:Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
Երեկույթի մասնակիցները չեն կրել դիմակներ, չեն պահպանել սոցիալական հեռավորություն: Ոստիկանությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սանիտարական բոլոր նորմերը խախտված են եղել, այդ թվում և պարետային ժամի ռեժիմը:
Հավաքվածների դեմ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ, երիտասարդներից ոմանք շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Կարծիքներ