F-35-ի և F-16-ի հարցում խնդիրները վնասում են ոչ թե Թուրքիային, այլ՝ ՆԱՏՕ-ի անվտանգությանը. Էրդողանը՝ Ստոլտենբերգին

F-35-ի և F-16-ի հարցում խնդիրները վնասում են ոչ թե Թուրքիային, այլ՝ ՆԱՏՕ-ի անվտանգությանը. Էրդողանը՝ Ստոլտենբերգին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 25-ին հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին գրում է ermenihaber-ը:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետ կապված հարցեր», – լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահականից։

Բացի այդ հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը և Թուրքիայի ղեկավարը քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։

Նշվել է, որ «Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիան շարունակում է իր կառուցողական դիրքորոշումը, սակայն քանի դեռ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական կառույցների կողմնակիցներն այդ երկրում ազատորեն ակցիա են կազմակերպում, կատարվող օրենսդրական փոփոխությունները որևէ իմաստ չունեն»։

«F-35-ի հարցի համատեքստում տեղի ունեցող անիրավությունները, F-16-երի հետ կապված Թուրքիայի պահանջի՝ Շվեդիայի անդամակցությանը կապակցելուն ուղղված ջանքերը վնասում են ոչ թե Թուրքիային, այլ հիմնականում ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ-ի անվտանգությանը»,- ասվում է Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում