Լուկաշենկոն իր կյանքում երկրորդ անգամ ներում է շնորհել մահապատժի դատապարտվածներին
Բելառուսի Չերիկով քաղաքում ուսուցչի սպանության համար մահապատժի դատապարտված Իլյա և Ստանիսլավ Կոստևները ներում են ստացել: Այս մասին հայտնում են դատապարտյալների հարազատները, գրում է EADaily լրատվականը:
Իրավապաշտպանների խոսքով՝ հարազատները Կոստեև եղբայրների համար ծանրոց են բերել Մինսկում գտնվող քրեակատարողական հիմնարկ: Այնուամենայնիվ, նրանց այնտեղ չեն ընդունել, իսկ հերթապահ սպան ասել է, որ ներման փաստաթուղթ է եկել նախագահի աշխատակազմից, և այժմ դատապարտյալները չեն գտնվում քրեակատարողական հիմնարկի իրավասության տակ, կարանտինում են՝ Ժոդինոյի թիվ 8 բանտ տեղափոխվելու համար: Հարազատներին ոչ մի փաստաթուղթ չեն տվել, բայց նրանք հույս ունեն, որ շուտով կստանան այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը:
Բելառուսում ներումը նշանակում է, որ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Հայտնի է, որ անկախ Բելառուսի ողջ պատմության ընթացքում դա ներման երկրորդ դեպքն է միայն: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2015 թվականին:
Բելառուսը մնում է Եվրոպայում և ԱՊՀ-ում միակ պետությունը, որում գործում է մահապատիժը:
Կարծիքներ