«Ֆեյսբուք»-ի աշխատանքներում խափանումներ են գրանցվել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի աշխատանքներում ապրիլի 30-ին խափանումներ են գրանցվել: Այս մասին են վկայում համացանցում տարբեր հայտնի սոցցանցերի ու կայքերի աշխատանքին հետևող Downdetector-ի տվյալները:
Խափանումների մեծ մասը գրանցվել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի տարածքներում:
Օգտատերերի 42 տոկոսի մոտ չի աշխատել «Ֆեյսբուք»-ի հավելվածը, 40 տոկոսը չի կարողացել մուտք գործել Messenger, իսկ մոտ 17 տոկոսի մոտ չի աշխատել լրատվական ժապավենը:
Կարծիքներ