Նավալնիի փաստաբանները դիմում են ներկայացրել Եվրոպային խորհուրդ՝ ՄԻԵԴ-ի չիրականացված որոշման առնչությամբ
Ռուս բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի պաշտպանությունը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարներ հանձանաժողովին՝ կապված «Իվ Ռոշեի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման չկատարման հետ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան:
Նրա խոսքով՝ իրենց դիմումը դիտարկվելու է մարտին կայանալիք նիստում: Նրա խոսքով՝ պաշտպանությունը խնդրելու է հանձնաժողովին Ռուսաստանի դեմ կիրառել Մարդու իրավունքների պաշտպանության 46-րդ կոնվենցիան:
2017 թվականի աշնանը ՄԻԵԴ-ը Նավալնիների դիմումի համաձայն նրանց 80 000 եվրոյի փոխհատուցում է հատկացրել՝ ընդունելով, որ ռուսական իշխանությունները Մարդու իրավունքների հարցով եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ են խախտել նրանց նկատմամբ «Իվ Ռոշեի» գործի դատավարության ժամանակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Մոսկվայի դատարանը որոշում է կայացրել վերոնշյալ գործով Նավալնիի դեմ սահմանված 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ժամկետով, որից 2.8 տարին բլոգերը կանցկացնի խիստ ռեժիմի աշխատանքային գաղութում:
Կարծիքներ