Թրյուդոն Զելենսկու հետ քննարկել է Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կիևին աջակցություն ցուցաբերելու և Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման հարցեր։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Այսօր վարչապետ Ջասթին Թրյուդոն զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ», - ասվում է հաղորդագրության մեջ: «Առաջնորդները քննարկել են Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հետագա քայլերը, ներառյալ հումանիտար, ֆինանսական և ռազմական օգնությունը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները»:
Կարծիքներ