Չինացի գիտնականներին հաջողվել է պլազմայի ջերմությունը պահել 120 միլիոն աստիճան ջերմաստիճանում 101 վայրկյան

Հեֆեյում Պլազմայի ֆիզիկայի ինստիտուտի չինացի գիտնականները տոկամակում՝ ջերմամիջուկային սինթեզի ռեակտորում պլազմայի ջերմությունը պահելու առումով ռեկորդ են սահմանել։ Սարքավորումը երբեմն անվանում են «արհեստական արև»:
Ըստ «Սինհուա» լրատվական գործակալության՝ նրանց հաջողվել է այն պահել 120 միլիոն աստիճան ջերմաստիճանում 101 վայրկյան:
Կարծիքներ