Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն հինգ մարզիկներ
Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ընտրանու մարզիչ Հակոբ Սերոբյանը: Խոսելով թբիլիսյան ուսումնամարզական հավաքի մասին՝ մասնագետը շեշտեց, որ հավաքը արդյունավետ է եղել, հատկապես՝ Արթուր Դավթյանի համար: «Արթուրը քիչ-քիչ վերագտնում է իր մարզավիճակը: Օլիմպիական խաղերի համար նախատեսված վարժոթյունը դեռևս պատրաստ չէ»,- ասաց նա:
Եվրոպայի առաջնությանը կմասկցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արմեն Պետրոսյանը և Գագիկ Խաչիկյանը: Հավաքական թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 18-ին և կվերադառնա 26-ին: Եվրոպայի այս առաջնությունը կկայանա Շվեյցարիայում:
Կարծիքներ