Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում  երեկ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ գրառում է կատարել։ «Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և դրա ավերիչ հետևանքների մասին սարսափելի նորություններից։

Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են: Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին: Բեյրութի փառքն անպայման վերականգնվելու է»,- նշել է ՀՀ արտգործնախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում