Ֆիլիպինցի ամենատարեց կինը մահացել է 124 տարեկանում
Ֆիլիպինների ամենատարեց բնակչուհին՝ Ֆրանցիսկա Սուսանոն, մահացել է 124 տարեկան հասակում իր հայրենի քաղաքում՝ Կաբանկալայում, Արևմտյան Նեգրոս գավառում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Inquirer թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հայտարարությունը։
Սուսանոն կամ «Լոլա Իսկան», ինչպես նրան անվանում էին Ֆիլիպիններում, մահացել է երկուշաբթի երեկոյան: Նույն օրը կեսօրին նա բողոքել է շնչառության պակասից։
Երկարակյացը ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 11-ին։ Նա ուներ 14 երեխա, որոնցից ութն այսօր ողջ են, և ավելի քան 500 թոռ։ Հրատարակությունը նշում է, որ Սուսանոն կարող էր տեղ ստանալ Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի, սակայն նրա ընտանիքը չկարողացավ կատարել կազմակերպիչների բոլոր պահանջները։
Գրքի տվյալներով՝ այս պահին պաշտոնապես գրանցված ռեկորդը պատկանում է ճապոնուհի Քեյն Տանակային։ Հունվարի սկզբին նա նշեց իր 118-ամյակը։ Երկարակեցության բացարձակ ռեկորդը պատկանում է ֆրանսուհի Ժաննա Կալմենին. 1997 թվականի օգոստոսին նրա մահվան պահին նրա տարիքը 122 տարեկան 164 օրական էր։
Կարծիքներ