Բորելը առաջարկել է ԵՄ-ին դադարեցնել երկխոսությունը Իսրայելի հետ՝ կապված Գազայում մարդու իրավունքների խախտումների հետ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը առաջարկել է Եվրամիությանը դադարեցնել քաղաքական երկխոսությունը Իսրայելի հետ՝ կապված Գազայի հատվածում մարդու իրավունքների խախտումների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Reuters-ի աղբյուրները։
Բորելը նամակ է ուղարկել ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին, որտեղ արտահայտել է իր մտահոգությունը Գազայի հատվածում միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ։ Նա նշել է, որ այս մտահոգությունները մինչ այժմ բավարար չափով չեն ընդունվել Իսրայելի կողմից։
«Վերոնշյալ նկատառումներից ելնելով՝ կառաջարկեմ, որ ԵՄ-ն օգտագործի մարդու իրավունքների դրույթը՝ Իսրայելի հետ քաղաքական երկխոսությունը դադարեցնելու համար», – նշել է Բորելը։
Reuters-ի աղբյուրները նշել են, որ երկխոսության դադարեցման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը, ինչը «շատ քիչ հավանական է»։
Կարծիքներ