Բրիտանիայում տեղի է ունենում արքայազն Ֆիլիպին հրաժեշտի արարողությունը
Հուղարկավորությունը Վինձորի ամրոցում սկսվել է հենց այն ժամանակ, երբ արքայազն Չառլզը եւ արքայազն Ուիլյամը իրենց կանանց հետ ժամանել են թագուհուն այսօր աջակցելու համար, երբ նա հրաժեշտ է տալիս իր ամուսնուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Եղիսաբեթ Երկրորդի եւ արքայազն Ֆիլիպի ամուսնությունը տեւել է 73 տարի, նրանք ունեն չորս երեխա, ութ թոռ, եւ շուտով լույս աշխարհ կգա նրանց 11-րդ ծոռը: Հուղարկավորությանը ներկա են բոլոր երեխաներն ու թոռները, բայց ոչ ծոռները:
Դագաղին ուղեկցում են թափորի մասնակիցները՝ արքայազնի եւ թագուհու որդիները, թոռները, արքայազներ Ուիլյամը եւ Հարրին (անցյալ շաբաթվա վերջին Հարրին Կալիֆորնիայից վերադարձել է Բրիտանիա եւ ինքնամեկուսացման մեջ էր մինչ թաղման օրը), ինչպես նաեւ արքայական ընտանիքի այլ անդամներ եւ արքայազն Ֆիլիպի պալատի աշխատակիցներ:
Կարծիքներ