Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 3 միլիոնը
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 3 միլիոնը, հաղորդում է AP-ը:
Համարվում է, որ իրական թիվը կարող է ավելի բարձր լինել այն պատճառով, որ, հնարավոր է, կառավարությունները թաքցնեն իրական թվերը:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում պատվաստման արշավները հաջողության են հասնում: Շատ երկրներում դեռ բաց է մնում հարցը՝ սահմանել նոր լոքդաուններ եւ սահմանափակումներ մտցնել՝ կապված վիրուսով վարակման դեպքերի աճի հետ:
Ամբողջ աշխարհում կրկին աճում է մահերի թիվը՝ օրական միջինում 12 000 դեպք, վարակման նոր դեպքերի թիվը՝ օրական 700 000:
«Դա այն վիճակը չէ, որը մենք ցանկանում էինք տեսնել՝ պանդեմիայի սկզբից 16 ամիս անց»,-իրավիճակը մեկնաբանել է ԱՀԿ ղեկավարներից մեկը՝ Մարի Վան Կերխովեն:
Կարծիքներ