Շոլցը դեռ չի ցանկանում տանկեր մատակարարել Ուկրաինային
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հետաձգում է Կիևին ժամանակակից մարտական տանկեր մատակարարելու որոշումը՝ չնայած գերմանացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ճնշմանը։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ամերիկյան Politico թերթի եվրոպական տարբերակում հինգշաբթի օրը հրապարակված նյութում:
Ուկրաինային տանկերի մատակարարման պլանն այժմ ակտիվորեն առաջ տանում են Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը և արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Նրա խոսքով՝ ապագայում հնարավոր է, որ Կիևը ստանա մինչև 100 գերմանական մարտական մեքենա։ Politico-ն չի նշում, թե որ տանկի մոդելները կարող են ուղարկվել։
Ըստ թերթի աղբյուրների՝ մատակարարման վերաբերյալ վերջնական որոշումը կարող էր կայացվել այս շաբաթ, սակայն այս պահին այն անորոշ վիճակում է։ Պարբերականի տվյալներով՝ դա կապված է Շոլցի ցանկության հետ՝ արեւմտյան դաշնակիցների հետ համաձայնեցված նման զենքի մատակարարման ընդհանուր ռազմավարություն մշակելու համար։
Կարծիքներ