Չինաստանի ԱԳ նախարարը նշել է ուկրաինական ճգնաժամի պատճառը
Ուկրաինայում ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում անվտանգության առկա պայմանավորվածությունների անհավասարակշռությունն է։ Այս մասին հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱԳ նախարար, ՉԺՀ Պետական խորհրդի անդամ Վան Ին։
«Ուկրաինայի խնդրի հիմնական պատճառը եվրոպական անվտանգության համակարգի անհավասարակշռության մեջ է»,- ասվում է Չինաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ «Անհրաժեշտ է վերստեղծել անվտանգության հավասարակշռված և արդյունավետ մեխանիզմ Եվրոպայում: Սա միակ ճանապարհն է Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար», - հավելել է չինացի դիվանագետը:
Նա նաև նշել է, որ բոլոր կողմերը պետք է նպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին և անհրաժեշտ պայմաններ ստեղծեն նրանց համար։
«Դուք չեք կարող հրադադարի և ռազմական գործողությունների կոչ անել և միևնույն ժամանակ շարունակաբար մատակարարել մեծ քանակությամբ սպառազինություն և տեխնիկա՝ առաջացնելով ռազմական գործողությունների էսկալացիա»,- հավելել է նա։
Կարծիքներ