Եթե որևէ մեկն ունի հնարավորություն և կկարողանա հետը երաժշտական գործիք տեղափոխել սահմանից այս կողմ, ես կդիմավորեմ և շնորհակալ կլինեմ
Արցախում ապրող ինձ ծանոթ բարեկամներ և բարի մարդիկ, Արցախի պետական ջազ նվագախմբի որոշ գործիքներ չենք կարողանում տեղափոխել Երևան:
Ես որպես նվագախմբի ղեկավար մտադրված եմ այստեղ շարունակել նվագախմբի գործը, էդ գործիքները թանկարժեք են և շատ կարևոր մեզ համար:
Գիտեմ, որ լիքը տեղափոխման այլ խնդիրներ ունեք, բայց եթե որևէ մեկն ունի հնարավորություն և կկարողանա հետը երաժշտական գործիք տեղափոխել սահմանից այս կողմ, ես կդիմավորեմ և ՇՆՈՐՀԱԿԱԼ կլինեմ:
Բոլորիդ առողջ ու անվտանգ ճանապարհ:
Կարծիքներ