ԻՊ-ը ստանձնել է աֆղանական մզկիթում պայթյունի պատասխանատվությունը․ զոհերի թիվը հասել է 63-ի
«Իսլամական պետությունը» ստանձնել է Աֆղանական Ղանդահար նահանգի շիայական Բիբի-Ֆաթիմա մզկիթում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունը տեղի էր ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է Amaq գործակալությունը։ Վերջին տվյալներով՝ կա 63 զոհ, 83 վիրավոր։ Ավելի վաղ հայտնել էինք 41 զոհի մասին։
ԻՊ հայտարարությամբ՝ 2 մահապարտ գրոհայիններ ներխուժել են մզկիթ՝ կրակելով անվտանգության աշխատակիցների վրա, և ակտիվացրել պայթուցիկ սարքերը հավաքվածների շրջանում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ մզկիթում տեղի ունեցածը կարելի է գնահատել որպես ներքաղաքական կոնֆլիկտի էսկալացիա և կրոնական ատելության հրահում։
Կարծիքներ