Ըստ օդերևութաբանների, հանրապետության տարածքում կնկատվի օդի ջերմաստիճանի անկում
«Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝ հուլիսի 29-ին շրջանների զգալի մասում, 30-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ին կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 29-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հուլիսի 29–ի գիշերը սպասվում է 23-25 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 33...+35 աստիճան։
Կարծիքներ