ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա ուղերձով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված հանդես կգա ուղերձով: Այս մասին հայտնում են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք՝ հունիսի 23-ին, «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը տարբեր հայտարարություններով էր հանդես եկել՝ մեղադրելով Պաշտպանության նախարարին նախագահին խաբելու մեջ, և ասելով, որ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել նրա և գլխավոր շտաբի պետի դեմ։
Արդեն երեկոյան ՄՌԿ Վագների ղեկավարը հայտարարել է, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել և իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման մեջ մեղադրել է ՌԴ ՊՆ-ին և ասել, որ իրենք 25,000 զինվորներով գալիս են «վերականգնելու արդարությունը»: ՌԴ ՊՆ-ն հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։
Կարծիքներ