Արցախ է վերադարձել մոտ 44600 տեղահանված

Արցախ է վերադարձել մոտ 44600 տեղահանված

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող տեղահանվածների հերթական ավտոշարասյունը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 540 արցախցի: Ավտոբուսներն ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկները և ռազմական ոստիկանությունը:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Քսաներեք դիտակետում իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության ու իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:

Ընդհանուր առմամբ, Արցախի իրենց մշտական ​​բնակության վայրեր է վերադարձել մոտ 44600 տեղահանված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում