Գերմանիան խոստացել է 25000 աֆղանցու ընդունել
Գերմանիան խոստացել է 25.000 աֆղանցու ընդունել, ովքեր կհայտնվեն առավելագույն վտանգի խմբում Քաբուլում թալիբների կողմից իշխանության գրավումից հետո, մոտ 40.000-ից:
2015 թվականին Գերմանիայում ռեկորդային թվով՝ մոտ 900 հազար ապաստան հայցող էր գրանցվել, որոնց մեծ մասը եկել էր Սիրիայից, Աֆղանստանից եւ Իրաքից։
Դեկտեմբերի 9-ին Reuters-ին ուղղված նամակում ներքին գործերի գծով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը կոչ է արել անդամ երկրներին կատարել իրենց բոլոր խոստումները՝ այդ մարդկանց մինչեւ 2022 թվականի վերջ ընդունելու համար: «Խոցելի մարդիկ եւ վտանգված փախստականները սպասում են մեկնելուն՝ անվտանգ եւ արժանապատիվ նոր կյանք սկսելու համար»,- ասել է նա:
25000 փախստականից բացի, որոնց ընդունելու է Գերմանիան, Նիդեռլանդները համաձայնել են ընդունել ավելի քան 3100 աֆղանցու, ում կյանքն ու անվտանգությունն այժմ առավելագույն վտանգի տակ են: Փաստաթղթի համաձայն՝ Ֆրանսիան եւ Իսպանիան կընդունեն 2500 հոգու, 2000 մարդ կմեկնի Շվեդիա։
Օգոստոսին, երբ թալիբները գրավեցին Քաբուլը, արեւմտյան երկրները շտապ կազմակերպված օդային փոխադրումների միջոցով տարհանեցին ավելի քան 120.000 աֆղանցու:
Կարծիքներ