Վենետիկում հավաքված հումանիտար օգնության ապրանքները կուղղվեն պատերազմից տուժած հայ բնակչությանը
Այսօր Վենետիկից մեկնարկել է մարդասիրական օգնության ապրանքների հավաքման առաջին մասը, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած հայ բնակչությանը: Այս մասին հայտնում են Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունից:
«Ձեր առատաձեռնության շնորհիվ հավաքվել են հարյուրավոր արկղեր, որը ևս մեկ անգամ ապացուցում է Ձեր մտերմությունն ու համերաշխությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Շնորհակալությու՛ն բոլորին»,- ասված է հրապարակման մեջ։
Կարծիքներ