Բայդենը մտադիր է Քենեդիի դստերը դեսպան նշանակել

Բայդենը մտադիր է Քենեդիի դստերը դեսպան նշանակել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Ջոն Քենեդիի դստեր՝ 63-ամյա Քերոլայն Քենեդիի թեկնածությունն Ավստրալիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։

ԱՄՆ 35-րդ նախագահի դուստրն արդեն աշխատանքի փորձ ունի ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում․ Բարաք Օբամայի կաբինետում նա աշխատել է որպես Տոկիոյում ԱՄՆ դեսպան։

Բայդենը նաև դիտարկում է Քենեդու կրտսեր եղբոր այրուն՝ Վիկիին արևմտյան երկրներից մեկում դեսպան նշանակելու հնարավորությունը։ Ինչպես նշում է պարբերականը, Բայդենը մտադիր է ուշադրության կենտրոն վերադարձնել Ամերիկայի ամենահայտնի քաղաքական դինաստիան և այդ կերպ հարգանքի տուրք մատուցել հանգուցյալ ընկերոջը։

Սպիտակ տնից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում