Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն կապիտուլիացիայի ենթարկեց «Բարսելոնային»

Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն կապիտուլիացիայի ենթարկեց «Բարսելոնային»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին 1/8 եզրափակչի հանդիպումները:

Տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Կատալոնական թիմը առաջին բացեց խաղի հաշիվը` աչքի ընկավ Մեսին, հաջորդիվ ՊՍԺ 4 գնդակ ուղարկեց «Բարսելոնա»-ի դարպասը: ՊՍԺ-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ գոլ խփեց Մոյզե Քինը:

Օրվա մյուս խաղում Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլ»-ը հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց գերմանական «Լայպցիգ»-ի դարպասը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում