Արցախը վերածնվել է բոլորիս ջանքերի շնորհիվ․ Բեգլարյան

Արցախը վերածնվել է բոլորիս ջանքերի շնորհիվ․ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը վերահրապարակել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին հրապարակած լուսանկարը ու գրառումը և գրել.

«Երկու տարի առաջ այս օրը դադարեց աղետալի պատերազմը Արցախի Հանրապետության ու հայ ժողովրդի դեմ:
Ստեփանակերտը խոցված ու դատարկ էր, սակայն ինչպես հավատում էի, Արցախը վերածնվել է բոլորիս ջանքերի շնորհիվ:

Բայց դեռ երկար ու ծանր ճանապարհ ունենք անցնելու՝ Հայրենիքի փրկության, զարգացման ու զորացման համար: Պատերազմի դասերը ծանր ու խոսուն են և դեռ պետք է խորությամբ սերտվեն բոլորիս կողմից, քանի որ Ադրբեջանը շարունակում և շարունակելու է ցեղասպանական ու ատելության քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ:

Խոնարհումս մեր ապագայի համար ընկած բոլոր հերոսների հիշատակի առջև և մեծագույն շնորհակալություն Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունեցած յուրաքանչյուր անձի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում