Որոշ օգտատերեր պարբերաբար իրականությանը չհամատասխանող տեղեկություններ են հրապարակում առաջնագծի իրադարձությունների մասին

Որոշ օգտատերեր պարբերաբար իրականությանը չհամատասխանող տեղեկություններ են հրապարակում առաջնագծի իրադարձությունների մասին

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր պարբերաբար «սեփական աղբյուրներից», որպես կանոն, չճշտված ու իրականությանը չհամատասխանող տեղեկություններ են հրապարակում՝ իբր առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների (վիրավորումների, փոխհրաձգության և այլն), սահմանային իրավիճակի մասին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ու նշում․

«Պաշտպանության նախարարությունը հակառակորդի կրակոցից վիրավորումների, ինտենսիվ հրաձգության, սահմանային իրադրության փոփոխությունների վերաբերյալ մշտապես հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով:

Հարգելի՛ գործընկերներ, հերթական անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ, ճշտել յուրաքանչյուր նմանօրինակ լուրի համապատասխանությունն իրականությանը՝ կապ հաստատելով պաշտպանության նախարարության հետ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում