Ճապոնիան այլևս չի մասնակցի պատերազմների․ Սինձո Աբե
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կապիտուլյացիայի 75-ամյակին երդվել է, որ Ճապոնիան այլեւս երբեք պատերազմների չի մասնակցի։ Աղբյուրի հաղորդման համաձայն Սինձո Աբեն իր ելույթում մասնավորապես ասել է․
«Մենք կշարունակենք հետեւել այդ երդմանն ու այլեւս երբեք չենք մասնակցի պատերազմների»,-նշել է նա:
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ճապոնացիների հիշատակին եւ նշել, որ երկիրը վճռականորեն շարունակում է համագործակցել միջազգային հանրության հետ, որի նպատակն է լուծել ամենատարբեր խնդիրներ:
Դրանից հետո «Նիպպոն բուդոկան» սրահում, որտեղ կայացել է արարողությունը, մեկ րոպե լռություն է հայտարարվել, ապա ժողովրդին դիմել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոն: Նա վստահություն է հայտնել, որ երկիրը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան եւ դրա հետ կապված դժվարությունները:
Կարծիքներ