ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Զելենսկու տարհանմանը Ուկրաինայից
ԱՄՆ վարչակազմը պատրաստ է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հեռանալ Կիևից՝ հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ նրանց՝ մի քանի շաբաթ շարունակ ամերիկացի պաշտոնյաները զգուշացրել են Զելենսկուն, որ նա Ռուսաստանի զինված ուժերի «թիվ մեկ թիրախն» է։
ԱՄՆ պաշտոնյաները Զելենսկու հետ քննարկել են անվտանգության տարբեր հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են նրա հնարավոր տեղափոխման առավել ապահով վայրերը։
Հինգշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին չի մեկնաբանել Ուկրաինայի նախագահի անվտանգության հարցերը։ Չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում նա հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք Վաշինգտոնն օգնում է Ուկրաինային Զելենսկու ապահովության հարցում։
Կարծիքներ