Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 114-ի
Թուրքիայի արեւմտյան Իզմիրի նահանգում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 114-ի:
Այդ մասին հաղորդել Է հանրապետության Արտակարգ իրադրության եւ տարերային աղետների գործակալությունը (AFAD):
Ավելի վաղ հաղորդվել Էր 113 զոհվածի մասին:
Վերջին տվյալների համաձայն, երկրաշարժի հետեւանքով զոհվել Է 114 մարդ, տուժել Է 1035-ը, նրանցից 137-ը բուժումը շարունակում Է հիվանդանոցներում: Շարունակվում Է փլվածքների պրպտումը Իզմիրի հինգ շենքերի վայրում:
Նշվում Է, որ երկրաշարժից հետո գրանցվել Է 1713 հետցնցում, ընդ որում՝ դրանցից 44-ինը գերազանցել Է 4 մագնիտուդը: 6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ին Թուրքիայի հարավում, Էպիկենտրոնը գտնվում Է Էգեյան ծովի մերձակայքում, Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար գավառում:
Երկրաշարժն զգացվել Է նաեւ հարեւանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,9: Հաղորդվել Է Իզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին:
Երկրաշարժն առաջացրել Է ոչ մեծ ցունամի, որը ջրածածկ Է արել Սեֆերիխիսարի առափնյա փողոցները: Ավերածություններ են գրանցվել Սամոս հունական կղզու վրա, որտեղ զոհվել Է երկու մարդ եւ 19-ը՝ վերքեր ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ