Փրկարարները հայտնաբերել են «Աղբյուրակ» ջրամբարում ինքնասպան եղած քաղաքացու դին
Ապրիլի 9-ից 12-ը Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 17։04-ին «Աղբյուրակ» ջրամբարում փրկարարները հայտնաբերել են Ց․ Ն․-ի դին։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, ժամը 19։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1965 թ․) փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն «Աղբյուրակ» ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։ Մթության և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 7 փրկարար և 20 ոստիկանության աշխատակից:
Կարծիքներ