Սփյուռքահայ երգիչ Ափօ Սահակյանը հրապարակել է «Մարո» երգի՝ Գյումրիում նկարահանած հոլովակը
Երուսաղմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, որը պարբերաբար նորովի է ներկայացնում հայկական ժողովրդական սիրված երգերը, հրապարակել է «Մարո» ստեղծագործության տեսահոլովակը, որը նկարահանվել է Գյումրիում:
Հոլովակն արդեն համացանցում է: Ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է:
Ռոք երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Ափօ Սահակյանը մասնագիտությամբ քաղաքագետ է. երաժշտական կրթություն չի ստացել, բայց երկար տարիներ զբաղվում է երաժշտարվեստով: Նա Երուսաղեմում գործող հայտնի Apo and The Apostles ռոք խմբի հիմնադիրն է, բայց նաև մեծ ուշադրություն է դարձնում հայկական ժողովրդական երգերին՝ իր համերգների ժամանակ հնչեցնելով այդ ստեղծագործությունները: Ափօյի կատարմամբ հայտնի են «Արի երթանք», «Այգեպան աղջիկ», «Մարո» և մի շարք այլ գործեր:
Սահակյանը համերգներով հանդես է եկել նաև Հայաստանում:
Կարծիքներ