3 ոսկե և 1 արծաթե մեդալ մարմնամարզության «World Challenge Cup» մրցաշարի հերթական փուլից
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Խորվաթիայում անցկացված «World Challenge Cup» մրցաշարում:
Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նաև մեկ արծաթե մեդալ է նվաճել:
Դավթյանը ոսկե մեդալին արժանացել է հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 15,033 միավոր, իսկ արծաթե մեդալը նվաճել է նժույգթափերի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.600 միավոր: Այս վարժությունում հաղթողի կոչումը նվաճել է Գագիկ Խաչիկյանը՝ 14.766 միավորով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում: Եզրափակչում Ավետիսյանը հավաքել է 14,666 միավոր:
Մարմնամարզիկները «World Challenge Cup» մրցաշարին մասնակցել են Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանն ընդգրկված է եղել մրցավարական խմբում:
Հիշեցնենք՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում մայիսին կայացած «World Challenge Cup» մրցաշարի առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում, իսկ օղակների և նժույգ թափերի վարժություններում արժանացել էր բրոնզե մեդալի: Արթուր Ավետիսյանը հաղթող էր ճանաչվել օղակների վարժությունում:
Կարծիքներ