Սուբվենցիոն ծրագրերով Շիրակի բազմաբնակարանների ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման 2 ծրագիր է ընթացքի մեջ

Սուբվենցիոն ծրագրերով Շիրակի բազմաբնակարանների ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման 2 ծրագիր է ընթացքի մեջ

2022-ի սուբվենցիոն ծրագրերով Շիրակի մարզի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառման 2 ծրագիր է ընթացքի մեջ (922 մլն դրամ), իրականացվելու է 19․175 քմ շինաշխատանք։

Այս մասին տեղեկացնում  մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Գյումրի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 843 մլն 545 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 50 տոկոս, համայնքի համամասնությունը՝ 25, այլ ներդրողներ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր)՝ 25։

Ծրագրով իրականացվելու է շենքերի էներգախնայողության արդիականացում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների (շքամուտքերի, միջանցքների) վերանորոգում։ Նախագծով նախատեսվում է արտաքինից ջերմամեկուսացնել փրփրապոլիստիրոլով (ESP), իսկ բացվածքների եզրամասերում՝ հանքային բամբակով։

Արտաքին պատերը դեկորատիվ գունավոր սվաղաներկով կպատվի, կիրականացվի բազալտե սալիկներով որմնախարիսխ։ Աշխատանքները ընթացքի մեջ են, ավարտը նախատեսվում է 2023 թվականին։ Ծրագրի շահառուների թիվը 700 է։

«Արթիկ բնակավայրի 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 78 մլն 764 հազար դրամ, գումարի 45 տոկոսը կառավարության համամասնությունն է։ Ծրագրի շահառուների թիվը 700 է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում