Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԵԱ-ի ընտրական փուլում

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԵԱ-ի ընտրական փուլում

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը առաջին տուրում արտագնա խաղում 0:6 հաշվով պարտվեց Ռուսաստանի հավաքականին։

Հաջորդ հանդիպումը Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը կանցկացնի փետրվարի 3-ին՝  Երևանում ընդունելով Ֆրանսիայի ընտրանուն:

Հիշեցնենք, որ նախախաղային մարզման ընթացքում վնասվածք էին ստացել ու խաղին չմասնակցեցին հավաքականի ավագ Սարո Գալստյանը և խաղացող Ռաֆիկ Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում