Մեծ Բրիտանիայում թռչող մեքենաների համար նախատեսված օդանավակայան կկառուցվի
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի տեղական Urban-Air Port ընկերությանը, որն ավիացիոն ենթակառուցվածք է մշակում էլեկտրական և ինքնավար թռչող մեքենաների համար, փոխանցում է Reuters-ը։
Ինչպես մանրամասնում է գործակալությունը, բրիտանական Urban Air Port ընկերությունը Hyundai Motor Group-ի հետ համագործակցությամբ Air-One նախագծի շրջանակներում կստեղծի թռչող մեքենաների համար նախատեսված աշխարհում առաջին լիովին գործող օդանավակայանը։
Նշվում է, որ այն կկառուցվի Քովենթրի քաղաքում․ ընկերությունը կիրականացնի ավիաուղևորային փոխադրումներ։
Օդանավակայանի նախագիծն ընտրվել է Future Flight Challenge պետական մրցույթի արդյունքներով, Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրի իրականացման համար կհատկացնի 1,2 մլն ֆունտ ստեռլինգ դրամաշնորհ (1,6 դոլար)։
Կարծիքներ