ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչով են հանդես եկել: Նրանք կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու վերսկսել բանակցությունները.
«Համանախագահները մտահոգությամբ են հետևում ԼՂ հակամարտության շուրջ շփման գծի երկայնքով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Մենք վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը, ցավում ենք մարդկային կորուստների համար, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:
Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները` հակամարտության հստակ լուծում գտնելու համար
Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` իրավիճակը տեղում կայունացնելու համար և կրկին հայտարարում, որ բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:
Կարծիքներ