Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի վերահսկման առաջադրանքը: Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, պատասխանատվության հյուսիսային և հարավային գոտիներում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը և հրադադարի վերահսկումը ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է 23 դիտակետերում:
Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում մեկնարկել են խաղաղ կյանքը վերականգնելու աշխատանքները:
Նշվում է, որ քաղաքում շարունակվում են ճանապարհային շարժի, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի տների էլեկտրամատակարարման և ջրամատակարարման վերականգման աշխատանքները: Աշխատում են խանութները, վարսավիրանոցները, կարգավորվել է քաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը և հաղորդակցությունը հեռու բնակավայրերի հետ:
Քաղաքային հացի փուռն ամբողջ հզորությամբ սկսել է աշխատել: Ստեփանակերտում ալյուրի և պարենային այլ ապրանքների մատակարարման ընդհատումներ չկան: Իրականացվում են հացի մատակարարումներ մոտակա բնակավայրեր:
Կարծիքներ