Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ մոտ է Ղազախստան տեղափոխվելուն
Երևանի «Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն փորձաշրջան է անցնում Կարագանդայի «Շախտյորում», որն այս օրերին հավաք է անցկացնում Թուրքիայում:
Meta-ratings.kz-ի համաձայն՝ 25-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև ղազախական «Կայսարը», որը ևս կփորձի պայմանագիր կնքել նրա հետ:
Հիշեցնենք, որ վերջերս «Արարատը» հավաքի էր մեկնել Դուբայ առանց Ուդոյի: Հայաստանի հավաքականի նորեկն այս մրցաշրջանից առաջ Գյումրիի «Շիրակից» է տեղափոխվել «Արարատ»: Հայաստանում նա հանդես է եկել նաև Երևանի «Ուրարտուում» (նախկին «Բանանց»):
Կարծիքներ