Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում Հըզբոլլահի ավելի քան 120 օբյեկտի են հարվածել

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում Հըզբոլլահի ավելի քան 120 օբյեկտի են հարվածել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մեկ ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Հըզբոլլահի՝ Լիբանանի հարավում գտնվող ավելի քան 120 օբյեկտների։

Հարվածների թիրախում են եղել «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի, հրթիռային ուժերի, հետախուզական վարչության օբյեկտները։

Ըստ հաղորդագրության՝ գործողությունը շարունակությունն է մի շարք հարվածների, որոնց նպատակն է թուլացնել Հըզբոլլահ-ի հրամանատարական, վերահսկման և կրակային կարողությունները և օգնել իսրայելական ցամաքային ուժերին՝ հասնելու իրենց օպերատիվ նպատակներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում